ԱԺ-ն սկսեց քննարկել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միավորված ՀՕՊ համակարգի ձևավորման համաձայնագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն սկսեց քննարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը: 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրով սահմանվում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ զորքերի և միջոցների հիմնական խնդիրների տեղաբաշխման և կիրառման սկզբունքները:«Դիտարկվող համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծումն է: Համաձայնագրի դրույթների իրականացման համար կողմերի լիազորված մարմիններն են երկու պետությունների պաշտպանության նախարարությունները: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Նազարյանը:

Համաձայնագրի դրույթներով նախատեսված է, որ կողմերի լիազորված մարմինները կազմակերպում են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ կիրառում ու պլանավորում, հակաօդային պաշտպանության ուղղությամբ իրենց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը: «Նշված միջոցառումներն ընդգրկվում են կողմերի զինված ուժերի կողմից մշակվող ամենամյա համապատասխան պլանների մեջ: Խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման համար՝ յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով: Միավորված համակարգի զորքերի կայացրած որոշումների ու գործողությունների մասին կողմերի Պաշտպանության նախարարությունները ծանուցում են միմյանց»,- ասաց Արա Նազարյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Այն ստորագրել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները:

Հայերեն

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում