Հասարակական

Հայաստանում Հռոմի Պապին Սիսը և Մասիսը պատկերող քանդակի վրա Նոյան Տապանի մանրակերտ նվիրեցին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Հռոմի Պապին Սիսը և Մասիսը պատկերող քանդակի վրա Նոյան Տապանի մանրակերտ նվիրեցին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ընթացքում Հայաստանի Հանրապետության անունից Հռոմի Պապը նվեր ստացավ Նոյան Տապանի մանրակերտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մանրակերտը դրված է Սիսն ու Մասիսը պատկերող քանդակի վրա:

Մանրակերտի մեջ որթատունկ էր լցրած, որի վրա Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սափորով ջուր և հող լցրեցին: Մինչ այդ, Հռոմի Պապի և Վեհափառ Հայրապետի սափորները ջրով և հողով լցրել էին երեխաները, որոնք անցել էին կարմիր գորգի վրայով:

Նոյան Տապանի մանրակերտը Հռոմի Պապն իր հետ կտանի Վատիկան:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի և էկումենիկ արարողության ավարտից հետո մոտեցավ հաշմանդամություն ունեցող մի խումբ անձանց, ողջագուրվեց նրանց հետ, թողեց իր օրհնությունը: Հռոմի Պապը խաղաղության աղոթքի ընթացքում օրհնեց նաև Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից ժամանած երեխաների:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում