Միջազգային

Սերգեյ Լավրով. Ահթիսաարիի ծրագիրը միակողմանի լուծում է

1 րոպեի ընթերցում

ՊՈԴԳՈՐԻՑԱ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «համամիտ չէ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի այն դիրքորոշմանը, թե Կոսովոյի վերաբերյալ Ահթիսաարիի ծրագիրը միակ հիմքն է կոնսուլտացիաները շարունակելու համարե: «Դա միակողմանի լուծման պարտադրում է,-ընդգծել է արտգործնախարարը Չեռնոգորիայի իր պաշտոնակից Միլան Ռոչենի հետ կայացած հանդիպմանը: Ընդսմին Լավրովը հավելել է, որ «մենք Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման դեղատոմսեր չունենք եւ գտնում ենք, որ որոշումը պետք է ընդունեն հակամարտող կողմերըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում