Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 22-ին ընդունեց Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ուղեկցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն, գոհունակություն հայտնեց Հայաստանի և Արգենտինայի միջև նաև բանկային ոլորտում ձևավորված համագործակցության առիթով:

Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ Արգենտինայի հայ համայնքի ազգային-հոգևոր աշխույժ կյանքին և կազմակերպվածությանը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը, վերհիշելով Արգենտինա կատարած իր Հովվապետական այցերը, մասնավորաբար ասաց. «Մենք հպարտ ենք արգենտինահայ մեր զավակներով, ովքեր կարևոր ներդրում ունեն Արգենտինայի կյանքի առաջընթացի մեջ և երկրի հարգված ու սիրված քաղաքացիներն են»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիար Կառլոս Մելքոնյանն իր ուրախությունը հայտնեց Հայրենիք այցելության առիթով: Վերջինս Նորին Սրբությանը փոխանցեց նաև Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի բարեմաղթանքներն ու ողջույնները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարելիք առաջիկա այցին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայերեն English

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը