1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) փակ քվեարկության միջոցով Հայաստանը ընտրել է որպես Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանից բացի, փոխնախագահ են դարձել ևս 20 երկիր:
Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրների շարքից: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ երկրների շարքում Արևմտյան Եվրոպայից ընտրվել են Բելգիան և Գերմանիան: 21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ: