Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի Իրանում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականի պաշտպանը  կարիերան կշարունակի Իրանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանում: 25-ամյա պաշտպանը Երևանի «Փյունիկ»-ից տեղափոխվել է Թավրիզը ներկայացնող «Տրակտոր Սազի» ակումբ: Ինչպես հաղորդում է իրանական ակումբի պաշտոնական կայքը, Հարոյանը թիմի հետ երկամյա պայմանագիր է ստորագրել:

«Տրակտոր Սազի»-ն Իրանի առաջնության 2015-2016թթ. մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նշվում է, որ ակումբը Հարոյանի ծառայություններով հետաքրքրված է եղել դեռևս նախորդ մրցաշրջանից:

Իրանի առաջնությունում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հրայր Մկոյանը, ով ներկայացնում է Թեհրանի «Էսթեղլալ» ակումբը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում