Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթեց Անդորրայի ընտրանուն և ապահովեց իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հանդիպման լավագույն խաղացողը Լիա Կրումյանն էր, ով վաստակեց 25 միավոր, կատարեց 7 ռեբաունդ և ունեցավ 5 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի Մալթայի հավաքականին։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին։