Հայաստան

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Բելգիայի Թագավորությունում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի 147-րդ և 148-րդ նստաշրջաններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ նստաշրջանների ընթացքում քննարկվել են ՀՄԿ-ի կոմիտեների և աշխատանքային այլ մարմինների գործունեության տարեկան ամփոփ զեկույցները, հաստատվել են կարողությունների զարգացման, մաքսային ընթացակարգերի դյուրացման և իրավակիրառ ոլորտներին վերաբերող մի շարք գործիքներ։

Անդրադարձ է կատարվել ՀՄԿ-ի 2025-2028 թվականների ռազմավարության շրջանակում 2025-2026 թվականների կատարողականին, հաստատվել են 2026-2027 թվականների ռազմավարական ցուցիչները, ինչպես նաև սահմանվել են կազմակերպության առաջիկա տարվա գործունեության հիմնական ուղղությունները։ Հաստատվել են նաև Քաղաքականության հանձնաժողովի, Աուդիտի և Ֆինանսական կոմիտեի տարեկան հաշվետվությունները։ Նստաշրջանների շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների մաքսային վարչակազմերի և ՀՄԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել են առաջիկա համատեղ ծրագրերը։

ՀՄԿ Խորհրդի նստաշրջանների ընթացքում անցկացվել են նաև Խորհրդի նախագահի, փոխնախագահների, ինչպես նաև համապատասխան կոմիտեների ղեկավար կազմի և անդամ երկրների ընտրությունները։

ՀՄԿ Խորհրդի հաջորդ՝ 149-րդ և 150-րդ նստաշրջանները կանցկացվեն 2027 թվականի հունիսի 24-26-ը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում