Սպորտ

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

1 րոպեի ընթերցում

Բյուրակնի թիմը՝ Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող

Ամասիայի համայնքային մարզադաշտում կայացել է Ամասիա համայնքի ֆուտբոլի գավաթի 2026 թվականի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որտեղ մրցել են Բյուրակնի և Ամասիայի թիմերը։

«Արմենպերս»-ի փոխանցմամբ՝ լարված և անզիջում պայքարում Բյուրակնի թիմը 3։2 հաշվով հաղթել է Ամասիայի թիմին և դարձել մրցաշարի գավաթակիր։ Ամասիայի թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Եզրափակիչ հանդիպմանը ներկա են եղել Ամասիայի համայնքապետարանի ներկայացուցիչները։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը, փոխանցելով համայնքապետ Ջեմմա Հարությունյանի շնորհավորանքը, հաղթող թիմին հանձնել է գավաթը։ Մրցաշարի առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և խորհրդանշական նվերներով։

Մրցաշարն անցկացվել է Ամասիայի համայնքապետարանի աջակցությամբ։ Այս տարի խաղարկությանը մասնակցել են ոչ միայն համայնքի բնակավայրերը ներկայացնող, այլև Շիրակի մարզի այլ համայնքների ֆուտբոլային թիմեր։

Ամասիայի համայնքապետարանից հայտնել են, որ նման մարզական միջոցառումները նպաստում են համայնքային կյանքի ակտիվացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և ֆուտբոլի զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում