Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
3 րոպեի ընթերցում

Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»
E խումբ, երրորդ տուր
Կյուրասաու-Կոտ դ’Իվուար` 0:2
Աշխարհի առաջնության վերջին տուրում Կոտ դ’Իվուարը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կյուրասաուի դարպասը և ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Կոտ դ’Իվուարի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Պելեն: Այս հաղթանակով Կոտ դ’Իվուարը խմբում 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Կյուրասաուն դուրս մնաց ԱԱ-ից` 1 միավորով միայն վերջինը լինելով:

Նյու Յորք, ԱՄՆ
Մարզադաշտ «Նյու Ջերսի»
E խումբ, երրորդ տուր
Էկվադոր-Գերմանիա` 2:1
Ընթացիկ «Մունդիալ»-ի ֆավորիտներից մեկը` Գերմանիան, անակնկալ պարտություն կրեց վերջին տուրում` զիջելով Էկվադորին: Գերմանիայից Լերոյ Սանեի երկրորդ րոպեին խփած գոլին Էկվադորից պատասխանեցին Նիլսոն Անգուլոն ու Գոնսալո Պլատան: Գերմանիան խմբում գրավեց առաջին տեղը, իսկ Էկվադորը՝ երրորդը: Այս խմբից հաջորդ փուլ դուրս եկան Գերմանիան, Կոտ դ’Իվուար և Էկվադորը:
Տեսանյութը` այստեղ:

Դալլաս, ԱՄՆ
Մարզադաշտ «Դալլաս»
F խումբ, երրորդ տուր
Ճապոնիա-Շվեդիա` 1:1
Այս խմբի այս երկու թիմերի համար որոշիչ էր վերջին տուրի այս հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի հաշվով: Ճապոնիայի ընտրանու ֆուտբոլիստ Դայզեն Մաեդայի 56-րդ րոպեին խփած գոլին 62-րդ րոպեին շվեդներից պատասխանեց Անտոնի Էլանգան: Թե Ճապոնիան, թե Շվեդիան կշարունակեն պայքարն ԱԱ-ում:
Տեսանյութը` այստեղ:

Կանզաս, ԱՄՆ
Մարզադաշտ «Կանզաս»
F խումբ, երրորդ տուր
Թունիս-Նիդեռլանդներ` 1:3
Նիդեռլանդների ընտրանին խմբային փուլում երկրորդ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Թունիսի հավաքականի նկատմամբ: Նախ` մեկնարկից 3 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Էլիես Շխիրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրայան Բրոբին ու Յան Պաուլ վան Հեկեն: Թունիսի հեղինակության գնդակը խփեց Հազեն Մաստուրին: Թունիսի ընտրանին չի շարունակի պայքարն ԱԱ-ում:

Լոս Անջելես, ԱՄՆ
Մարզադաշտ «Լոս Անջելես»
D խումբ, երրորդ տուր
Թուրքիա-ԱՄՆ` 3:2
ԱՄՆ ընտրանին առաջին պարտությունը կրեց ընթացիկ ԱԱ-ում` վերջին տուրում զիջելով թուրքերին, որոնք դուրս են մնացել «Մունդիալ»-ի հետագա պայքարից: Թուրքերի կազմում աչքի ընկան Արդա Գյուլերը, Բարիս Յիլմազը և Կան Այհանը: ԱՄՆ ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Ասթոն Թրաստը, Սեբաստիան Բենհալտերը: D խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ թիմը` հավաքելով 6 միավորը:

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Մարզադաշտ «Սան Ֆրանցիսկո»
D խումբ, երրորդ տուր
Պարագվայ-Ավստրալիա` 0:0
D խմբի վերջին խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումն Ավստրալիայի հետ` դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից` խմբում զբաղեցնելով միայն 3-րդ հորիզոնականը: Ավստրալիան ու ԱՄՆ կշարունակեն ելույթներն աշխարհի առաջնության 1/32 եզրափակիչում:
