Տարածաշրջանային

Ալի Խամենեին բացառել Է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ

1 րոպեի ընթերցում

Ալի Խամենեին բացառել Է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բացառել Է Վաշինգտոնի հետ ցանկացած համագործակցություն Մերձավոր Արեւելքի ճգնաժամի շուրջ, նշելով, որ ԱՄՆ-ը մնում Է Թեհրանի հակառակորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստատեսությունը:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվում Է Իսլամական հեղափոխության ժամանակներից (1979 թվական)»,-հայտարարել Է Խամենեին: «Մենք ԱՄՆ-ի հետ չենք համագործակցի տարածաշրջանային ճգնաժամի շուրջ»,-հավելել Է նա:

Իր ելույթի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդը նշել Է, որ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի նպատակները «180 աստիճանով հակառակ են» Թեհրանի նպատակներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում