Հայաստանի հիմնական նպատակը այժմ Ղարաբաղը բանակցային դաշտ վերադարձնելն է. Արման Նավասարդյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ողջունելի է համարում նախագահող երեք պետությունների միջեւ կոնսենսուսի առկայությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպմանը, դեսպանը նկատեց, որ 3 խոշոր պետություններն էլ հանդես են գալիս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին:

«Շատ կարեւոր մի բան կարելի է նկատել այստեղ, այն է՝ այս երեք երկրների քաղաքական հստակ ուղղվածությունն ընդդեմ Թուրքիայի, քանի որ դա այն պետությունն է, որն այս հարցում դեմ է այդ խաղաղ լուծմանը եւ միմիայն խոսում է խնդիրը միլիտարիստական դիրքերից լուծելու օգտին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարծում եմ՝ այն կա՛մ հրաժարվում է, կա՛մ զգուշանում է այն գերակա դիրքորոշումից, որն ունի Հարավային Կովկասում եւ, մասնավորապես, ղարաբաղյան հարցում: Դա, բնականաբար, ունի իր պատճառները՝ խնդիրներ արտաքին քաղաքականությունում, սիրիական հարցը, Ուկրաինայի խնդիրը, արեւելյան հատվածում ՆԱՏՕ-ի որոշակի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանին, այնպես որ դրությունը բավականին ծանր է: Եվ այդ փոփոխությունները կարծես որոշակի առումով ոգևորում են Մինսկի խմբի մյուս նախագահներին՝ ղարաբաղյան հարցում աշխուժացնելով նրանց գործունեությունը»,- Ասաց դեսպանը:

Դեսպանն ընդգծեց, որ ոգևորված չէ այս հանդիպումից, սակայն միաժամանակ չի ցանկանում լինել վատատես. «Բոլոր դեպքերում բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը, բայց արդյո՞ք պատերազմը կդադարի, արդյո՞ք Ադրբեջանը չի շարունակի ռազմական գործողությունները: Ես, անկեղծ ասած, կասկածում եմ»:

Նրա խոսքով՝ Հայաստանի հիմնական նպատակը պետք է լինի այժմ Ղարաբաղը բանակցային դաշտ վերադարձնելը:

«Ամեն ինչ պետք է անենք դա իրականացնելու համար, իսկ արդեն հաջորդ քայլը կարող է լինել արդեն ճանաչման հարցը, որը նույնպես կարեւոր է: Կարծում եմ, որ այսօր Ղարաբաղի ճանաչման հարցը, թերեւս, կապված է մեծ ռիսկի հետ: Նման քայլ անելու համար 22 տարվա ընթացքում մեր դիվանագիտությունը պետք է աշխատեր հնարավոր բոլոր երկրների հետ, որպեսզի երբ պահը գար, ճանաչման գործընթացը սկսվեր: Սակայն հրաժարվել այդ հարցից մենք իրավունք չունենք»:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին