Հասարակական

Եղանակը կտաքանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը կտաքանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 10-ին, մայիսի 13-14-ն՝ առանձին շրջաններում, առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, մայիսի 11-12-ը՝ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 11-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,Երևանում մայիսի 10-ին, մայիսի 13-14-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Մայիսի 11-12-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում մինչև 15-17մ/վ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում