Արցախի ճանաչման հարցը վաղ թե ուշ դրվելու է օրակարգ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության սպասվող նիստի օրակարգում Արցախի ճանաչման հարցի ընդգրկմանն Ադրբեջանի բուռն արձագանքը պայմանավորված է պաշտոնական Բաքվի ունեցած վախով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեջ վախ կա` կապված Արցախի ճանաչման գործընթացը սկսելու հետ: Շատ լավ հասկանում են, որ դա իրենց համար կլինի վերջնական կորուստ, վերջնական տապալումն այն քաղաքականության, որն իրականացնում էր Ալիևը տարիներ շարունակ: Բաքվում հասկացան, որ եթե հանկարծ սկսվի Արցախի ճանաչման գործընթացը, ապա դա չի սահմանափակվելու միայն ՀՀ-ի ճանաչմամբ: Այդ օրինակին հետևելու են այլ երկրները նույնպես: Թերևս դրանով է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացը տապալելու վերաբերյալ Հայաստանին ուղղված Ադրբեջանի հայտարարություններին, ապա քաղաքագետն ակնհայտ համարեց այն, որ Ադրբեջանը փորձում է պահն օգտագործել և իր մեղքը բարդել հայկական կողմի վրա: «Եթե խոսենք իրական քաղաքականության տեսանկյունից, ապա բանակցելուց հենց Ադրբեջանն էր հրաժարվել, այնուհետև գնաց ռազմական ագրեսիայի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է: Հիմա Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձևով վերադառնալ նախկին տրամաբանությանը` որպես մեղավոր կողմ ներկայացնելով Հայաստանին»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով համանախագահների գործունեության մասին` քաղաքագետը նշեց, որ հակված չէ կարծելու, թե նրանք դիտորդի դեր են ստանձնել: «Մենք տեսանք, որ ռազմական գործողությունների սկզբից որոշակի դիվանագիտական աշխատանք է տարվում, որոշ լուծումներ են փորձում գտնել: Այսօր եթե քննադատության խոսք պետք է ուղղել, ապա հենց համանախագահ երկրներին, որովհետև նրանք ունեին ռեսուրսներ Ադրբեջանին զսպելու համար, բայց չկիրառեցին»,-ավելացրեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչման հարցը կառավարության օրակարագ ընդգրկելուն, ապա քաղաքագետը նշեց, որ դա այս փուլում Ադրբեջանին զսպելու քաղաքական գործիք է:

«Բոլոր դեպքերում վերջնանպատակը Արցախի կարգավիճակն է, հայկական կողմը ուշ թե շուտ այդ հարցը դնելու է օրակարգ: Այս փուլում հարցի բարձրացմամբ փորձ է արվում պատերազմը սկսելու գործընթացը զսպել, դա քաղաքական գործիք է: Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ եթե դիմեցին նոր հակամարտության, ունենալու են լուրջ կորուստներ: Եթե Ադրբեջանում այս քայլը ճիշտ մեկնաբանվի, ապա կարելի է հուսալ, որ բախում չի լինի: Բայց, անկեղծ ասած, ես դրան չեմ հավատում, որևէ ադեկվատ քայլեր այնտեղից սպասել չի կարելի»,-հավելեց քաղաքագետը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում