Հասարակական

Եղանակը կտաքանա 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակը կտաքանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մայիսի 2-ին, իսկ մայիսի 3-6-ն առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին կլին հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը կդիտվի մայիսի 5-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում և կկազմի +24...+26 աստիճան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մայիսի 3-6-ն առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում մինչև 15-17մ/վ: Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը նույնպես կդիտվի մայիսի 5-ին և կկազմի +24...+26 աստիճան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում