Թուրքիան այս պահին էլ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության աջակիցն է. Շարմազանով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տալու իր նկատմամբ ցեղասպան քաղաքականություն իրականացնել: Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Դրա գրավականը Հայաստանի և Արցախի գոյությունն է: Դրա գրավականը մեր վերածնունդն է: Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը ոչ թե սուգ է խորհրդանշում, այլ` վերածնունդ: Մենք այլևս վերածնված ենք և վերածնված ենք նաև մեր այն հերոս տղաների շնորհիվ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի և ովքեր գնացին Վարդանանց ճանապարհով` դեպի անմահություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախում վերջին իրադարձություններից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը երկրորդ պլան է մղվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարծում եմ, որ ճանաչման գործընթացը երկրորդ պլան չի մղվել, որովհետև թե ճանաչման գործընթացը, թե Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերջ դնելը, թե Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության ամենակարևորագույն և առանցքային հարցերն են»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ առանց անցյալի ցեղասպանությունները դատապարտելու` մենք չենք կարող սերունդների համար ապահովել անվտանգ ապագա: «Մենք պետք է պայքարենք, որ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը հայ և այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ դատապարտվի, որովհետև լավագույն կանխարգելիչ միջոցը դատապարտումն է: Դուք տեսնում եք, որ տարեցտարի թե ճանաչման գործընթացն է ակտիվանում, թե ժխտողականությունը քրեականացնող օրինագծերն են ավելանում, բայց քանի դեռ մի շարք մեծ տերություններ չեն ճանաչել Ցեղասպանությունը, քանի դեռ միջազգային հանրությունը իր հստակ խոսքը չի ասում, Թուրքիան շարունակում է իր լկտի քաղքականությունը: Թուրքիան այս պահին էլ շարունակում է լինել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության աջակիցը»:

Շարմազանովի խոսքով` հայ ժողովրդի գլխավոր դաշնակիցը հենց ինքը հայ ժողովուրդն է և Աստված: «Մենք պետք է աղոթենք առ Աստված և մի բան հասկանանք, որ մեր քրիստոնեական հավատը և մեր ազգային միասնությունն են մեր առաջին դաշնակիցները: Իսկ դաշնակիցներ մեզ պետք են, բայց յուրաքանչյուր երկիր դաշնակցում է` ելնելով իր ազգային և պետական շահերից: Իհարկե, մենք պետք է փնտրենք դաշնակիցներ, գտնենք փոխգործակցության եզրեր, բայց պետք է գիտակցենք, որ հայ ժողովրդի փրկությունը մեր միասնության մեջ է»,-շեշտեց նա:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ 44 նահանգներ:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը