ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Սերգեյ Լավրովի և Իրաքյան Քուրդիստանի պատվիրակության հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարությունում հաստատել են արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և Իրաքյան Քուրդիստանի պատվիրակության հանդիպման ծրագիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:
«Նման հանդիպման փաստը հաստատում ենք»,-հայտնել են գերատեսչությունից:
Սերգեյ Լավրովի և Իրաքյան Քուրդիստանի պատվիրակության հանդիպմանը քննարկվել է Սիրիայի հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում քրդերի մասնակցության հարցը :
.
Կարդացեք հոդվածը` Русский