Կարծիքներ

Կարեն Բեքարյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանը պետք է մասնակցի ԵԱՏՄ վարչապետների նիստին

2 րոպեի ընթերցում

Կարեն Բեքարյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանը պետք է մասնակցի ԵԱՏՄ վարչապետների նիստին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է մասնակցի Երևանից Մոսկվա տեղափոխված ԵԱՏՄ վարչապետների նիստին: Լրագրողների հետ զրույցում ապրիլի 8-ին Բեքարյանը նշեց, որ նիստի`Մոսկվա տեղափոխումը ոչ նորմալ երևույթ է որակում:

«Այս պահի դրությամբ պետք է մասնակցի: Հետաձգումը համարում եմ ոչ բարեկամական քայլ Ղազախստանի կողմից: Նորմալ մոտեցում չէր, երբ մյուս երկրները դրան համարժեք չարձագանքեցին: Իհարկե, կա տարր, որը թույլ տվեց Ղազախստանին իրականացնել դա. Ղազախստանն այժմ ԵԱՏՄ նախագահող երկիրն է: Բայց սա աղետալի չէ, որովհետև դրան արձագանքելու, պատասխանելու և համարժեք քայլեր անելու հնարավորություններ կունենանք և կիրականացնենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Կարեն Բեքարյանը:

ԱԺ պատգամավորը կարծում է, որ այն տեղեկատվությունը, թե ՀՀ վարչապետը դեռ չի որոշել` գնա՞լ Մոսկվա, թե՞ չգնալ, անկեղծ է:

Նրա խոսքով` այս հարցում երկու տարբերակ կա. կամ գնալ և արտահայտել դժգոհությունը, կամ չգնալ: «Շատ ավելի արդյունավետ կլինի գնալը»,-համոզված է Կարեն Բեքարյանը:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հավաքը՝ նախատեսված ապրիլի 8-ին, Երևանում, չկայացավ: Պատճառն այն էր, որ միության 5 անդամներից մեկը՝ Ղազախստանը, հրաժարվել է մասնակցել այդ նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում