Մշակույթ

Շառլ Ազնավուրի անվան գրական մրցանակ կտրվի

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի անվան գրական մրցանակ կտրվի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Մարսելում կներկայացնի իր անվան գրական մրցանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Գրառման մեջ նշված է, որ Ազնավուրը Երևանում ապրիլի 24-ին կոգեկոչի Ցեղասպանության զոհերին, ինչպես նաև մայիսի 23-ին Մարսելում կներկայացնի գրական մրցանակ, որը կրում է նրա անունը:

Ազնավուրի էջը նաև տարածել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ռիշառ Ֆինդիկյանի գրառումը, որում մասնավորապես նշված է, թե Ֆինդիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ազնավուրի հետ, և նա տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Ազնավուրին է հրավիրել Հայաստանի մայրաքաղաք`ապրիլի 24-ին մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Ազնավուրն այս տարի Հայաստանում կլինի Ջորջ Քլունիի և նրա կնոջ`իրավաբան Ամալ Ալամուդինի հետ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի և կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում ևարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում