Հասարակական

Ապրիլի սկզբին եղանակը 5-7 աստիճանով կտաքանա

1 րոպեի ընթերցում

Ապրիլի սկզբին եղանակը 5-7 աստիճանով կտաքանա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ, մարտի 30-31-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, մարտի 29-ի գիշերը, ծովի մակերևույթից 1700 մ-ից բարձր լեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 29-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ մինչև 15-20մ/վրկ արագությունը: Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին նույնքան կբարձրանա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կալքից, Երևանում Մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 30-31-ին օրվա երկրորդ կեսին հնրավոր է կարճատև անձրև: Ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ մինչև 15-18 մ/վրկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում