Հասարակական

Օդերևութաբանները մարտի 8-11-ի համար կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Օդերևութաբանները մարտի 8-11-ի համար կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրվաիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը մարտի 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, մարտի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում մարտի 8-11-ը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը հնարավոր է անձրև:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում