Քաղաքականություն

Հայաստանը սատարում է Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը սատարում է Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 1-ինհանդիպել է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ:Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը նախագահ Մասումին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և ՀՀ Նախագահի անունից ցավակցություն հայտնել փետրվարի 28-ին Բաղդադի Մադինաթ Սադր արվարձանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի արդյունքում զոհվեցին շուրջ 80 և վիրավորվեցին ավելի քան 100 մարդ։

ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ ցանկացած ոտնձգություն և սատարում Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում։

Նախագահ Մասումը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար և խնդրել իր ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին։ Նա հայտնել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի դարավոր պատմության ողբերգական էջին և անձնապես հասկանում է հայ ժողովրդի դեմ կատարված ոճիրների ծանրությունը՝ միաժամանակ հիշատակելով քրդերի դեմ իրականացված բռնությունները և զանգվածային ոչնչացումները, մասնավորապես՝ Հալաբջայի հայտնի դեպքերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին ու Բաղդադում կայացած նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում