Հասարակական

Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 2-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 28-ին սպասվում է անձրև: Մայրաքաղաքում փետրվարի 27-ի ցերեկային ժամերին կգրանցվի +18 աստիճան, փետրվարի 28-ին` +15, փետրվարի 29-ին` +18, մարտի 1-ին` +18, մարտի 2-ին` +20 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում