Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ին էապես չի փոխվի, 19-21-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է անձրև: Փետրվարի 17-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, փետրվարի 19-ին` +13, փետրվարի 20-21-ին` +9 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում