1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 16-18-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով:
Երևանում փետրվարի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, փետրվարի 17-19-ին` +14, փետրվարի 20-ին` +12 աստիճան: