Հասարակական

Երեխայի ծննդյան նպաստի անկանխիկ եղանակով տրամադրման գործընթացում ընդգրկվել է ևս մեկ բանկ

1 րոպեի ընթերցում

Երեխայի ծննդյան նպաստի անկանխիկ եղանակով տրամադրման գործընթացում ընդգրկվել է ևս մեկ բանկ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը 2016թ. հունվարի 1-ից վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը): Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին: Բանկը շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում նպաստի գումարը, որից հետո շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի մարտի 1-ից վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է նաև ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով: Ավելի վաղ գործընթացին միացել էինՀայբիզնեսբանկն ու Հայէկոնոմբանկը:

Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում