1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, փետրվարի 15-ին` +9, փետրվարի 16-ին` +10, փետրվարի 17-ին +14 աստիճան: