Տարածաշրջանային

Այաթոլլա Ալի Խամենեին ներում է շնորհել հազարից ավելի կալանավորների

1 րոպեի ընթերցում

Այաթոլլա Ալի Խամենեին ներում է շնորհել հազարից ավելի կալանավորների

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամանագիր է ստորագրել Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ, որը երկրում նշվում է փետրվարի 11-ին, հազարից ավելի կալանավորների ներում շնորհելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նրա մամուլի ծառայությանը:

«Իրանի իսլամական հեղափոխության փառապանծ հաղթանակի նախօրյակին Իսլամական Հանրապետության ղեկավարն ու հոգեւոր առաջնորդը փետրվարի 10-ի երեկոյան համաձայնել է 1059 դատապարտվածների համաներման վերաբերյալ դատական իշխանության առաջարկին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այդ դատապարտվածների համաներման մասին խնդրագիրը այաթոլլա Ալի Խամենեին ուղարկել էր Իրանի Գերագույն դատարանի նախագահ Սադեկ Ամոլի Լարիջանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում