Հայոց պահանջատիրությունը կմնա հռետորական մոտեցումների շրջանակում, եթե չունենա իրավական հիմք. Արամ Ա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ողջունում է Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի եկեղեցապատկան կալվածքների մասին որևէ փաստաթղթի հայտնաբերումն ու հրապարակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կաթողիկոսն այս մասին նշել է «ՀԱՍԿ» պարբերականին տված հարցազրույցում:

«Նման փաստաթղթերը մեծապես նպաստում են ազգային պահանջատիրության ու հատկապես իրավական հարթությունում կատարվող մեր աշխատանքերին: Անհրաժեշտ է նկատել, որ այս հարցերի հետ կապված մեր մոտեցումները պետք է լինեն համապարփակ ուսումնասիրված և հետևողական, հեռու` պատահական մոտեցումներից, հապճեպ մեկնաբանություններից ու զգացական արտահայտություններից»,-ասել է Վեհափառը:

Նա կարևորել է իրավական հարթությունում կատարվող աշխատանքը: Նրա խոսքով, հայկական կողմի պահանջատիրությունը կմնա ռոմանտիկ ու հռետորական մոտեցումների շրջանակում, եթե չունենա իրավական կոնկրետ հիմք:

«Չենք մոռանում, որ մեր դատը քաղաքական է, սակայն պետք չէ անտեսել նրա իրավական մասը: Մեր համոզմամբ, որպես Հայ դատի իրավական հետապնդման առաջին կոնկրետ քայլ, հարկավոր է սկսել մեր կալվածքներից` առաջնահերթություն տալով եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքներին: Թե Լոզանի համաձայնագիրը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած իրավական սկզբունքներն ու գործունեության շրջագիծը և թե, ընդհանրապես, միջազգային օրենքն այս ուղղութմամբ որոշ հնարավորութուններ են տալիս: Այդ ամենը հաշվի առնելով է, որ Թուքիայում դատական հայց ներկայացրեցինք Սիսի կաթողիկոսարանի վերադարձի առնչությամբ»,-ավելացրել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ դրանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր կան պահպանված: Նրա տեղեկացմամբ` կաթողիկոսարանի արխիվում պահպանվում է կալվածքների ցանկը, դրանց առնչվող այլ փաստաթղթեր, մասնավորապես, ապահովագրական ընկերությունների հետ կնքված համաձայնագրեր, կալվածքների եկամուտները ճշտող ցանկեր և այլն: Անդրադառնալով առաջիկա քայլերին` կաթողիկոսը նշել է, որ շուտով խորհրդակցական հանդիպում է կազմակերպվելու իրավագետների հետ:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում նախատեսում են հրատարակել գիրք, որտեղ զետեղված են կլինեն Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական եկեղեցիների կալվածքների մասին փաստաթղթեր:

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո