Սերգեյ Լավրովը ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանել է Արաբական Միացյալ էմիրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրներին:
Արաբական Միացյալ Էմիրություններում Սերգեյ Լավրովին կընդունի Աբու Դաբիի արքայազն Մուհամեդ ալ Նահայան: Նա նաև կհանդիպի ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ:
Կարդացեք հոդվածը` Русский