Հասարակական

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիսարևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ: Փետրվարի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +5 աստիճան, փետրվարի 2-ին` +2, փետրվարի 3-ին` +3, փետրվարի 4-ին` +7, փետրվարի 5-ին` +9 աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում