Հասարակական

ԴԱՀԿ-ի և Մաքսային ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը կատարվելու է էլեկտրոնային եղանակով

1 րոպեի ընթերցում

ԴԱՀԿ-ի և Մաքսային ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը կատարվելու է էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀարդարադատության նախարարությանԴատական ակտերիհարկադիր կատարման և ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայություններիմիջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցում է կատարվում էլեկտրոնային եղանակի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ակնկալվում է, որ տվյալ փոփոխությունըկնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմաննառցանց եղանակով, իրական ժամանակում»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնարավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում