Հասարակական

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հունվարի 18-ին, 22-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հունվարի 18-ին և 19-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 20-21-ին կնվազի 4-6 աստիճանով: Քամին հարավարևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ:

Երևանում հունվարի 18-ին, 22-ին, 21-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 18-19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +9 աստիճան, հունվարի 20-ին` +5, հունվարի 21-ին` + 2, հունվարի 22-ին` +5 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում