Հասարակական

«Աերոֆլոտ»-ն անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել Է Մոսկվա-Երեւան չվերթը

1 րոպեի ընթերցում

«Աերոֆլոտ»-ն անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել Է Մոսկվա-Երեւան չվերթը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աերոֆլոտ» ընկերությունը անբարենպաստ եղանակի պատճառով հունվարի 12-ին հետաձգել Է Մոսկվա-Երեւան չվերթը: Նախատեսվում Է, որ այն կիրականացվի հունվարի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:05-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ինչպես նշում Է LifeNews-ը, ձյան առատ տեղումները եւ քամու ուժգնացումը ճշգրտումներ են մտցրել Մոսկվայի ավիահանգույցների աշխատանքի ռեժիմում: Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել 14 ներքին ու արտաքին չվերթներ, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, Փարիզ, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, ինչպես նաեւ Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ եւ Ռուսաստանի այլ քաղաքներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում