Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Իրանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ֆաթըհ Մուհամմատ Ալիին: Ներկա են եղել դեսպանատան քաղաքական գրասենյակի ղեկավարը եւ աշխատակազմի այլ դիվանագետներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կիլիկիայի Հայոց Կաթողկոսարանից:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել Միջին Արեւելքի վերջին քաղաքական զարգացումներին եւ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև առկա լարվածությանը: Դեսպանը վեհափառին ներկայացրել է ստեղծված իրավիճակի պատճառները եւ Իրանի դիրքորոշումը: Արամ Ա. Կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել և նշել, որ պետք է լուծում գտնել շրջանը վտանգավոր բևեռացումներից հեռու պահելու համար: Քննարկման ընթացքում խոսվել է նաև Լիբանանի ներկա իրավիճակին վերաբերող հարցերին: Բացի դրանից, անդրադարձ է եղել Իրանի հայ համայնքին եւ այդ համատեքստում Արամ Ա Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Իրանի հայությանը ցուցաբերած հատուկ հոգածության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը նաեւ ողջունել է Ամանորին եւ Սուրբ Ծննդյան տոներին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի այցելությունը նահատակ իրանահայ զինվորների ընտանիքներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում