Եղանակային պայմանների պատճառով ճանապարհներին արգելափակվել են տրանսպորտային միջոցներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եղանակային պայմանների պատճառով ճանապարհներին տրանսպորտային միջոցներ են արգելափակվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 9-ին, ժամը 08.49-ին ահազագ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Հ. Բ.-ի վարած Միցուբիշի Պաջերո մակնիշի 34 QN 263 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր):
Հունվարի 9-ին, ժամը 04.26-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն-Ջրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի առվակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Nissan Patrol մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.):