Հասարակական

Լիբանանի վարչապետը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

1 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Ն. Վ. Թամմամ Սալամը հունվարի 6-ին այցելել է Անթիլիասի Մայրավանք՝ Սուրբ ծնունդի և Աստվածահայտնության տոնի եկեղեցական արարողության ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսին անձամբ փոխանցելով շնորհավորանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:

Հանդիպմանը Լիբանանի վարչապետն ու Արամ Առաջինը քննարկել են Միջին Արևելքի վերջին զարգացումները: Կողմերի միջև խոհրդակցության ավարտին նրանց միացել են նաև Լիբանանի էներգետիկայի և ջրի հարցերով նախարար Արթուր Նազարյանը և պատգամավոր Հակոբ Բարգրատունին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում