Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 25-29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան:
Կարդացեք հոդվածը` Русский