Վարուժան Սուքիասյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլային մարզիչ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվալավագույնմարզիչ»անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայիպաշտոնական էջը, Հայաստանի 2015 թ.լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Վարուժան Սուքիասյանի անունը 17 անգամ նշվել է առաջին, 12 անգամ՝ երկրորդ և 11 անգամ՝ երրորդ տեղում: Հավաքելով 132 միավոր՝Վարուժան Սուքիասյանըհռչակվել է2015թվականիտարվալավագույնմարզիչ:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել էԵրևանի «Ալաշկերտի»գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝վաստակելով 123 միավոր: Աբրահամ Խաշմանյանի անունը 19 անգամ նշվել է առաջին, 7 անգամ՝ երկրորդ և 7 անգամ՝ երրորդ տեղում:
Հայաստանիազգայինհավաքականիգլխավոր մարզչի նախկինժամանակավոր պաշտոնակատար և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչՍարգիս Հովսեփյանը,վաստակելով 72 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Հովսեփյանի անունը 4 անգամ նշվել է առաջին, 14 անգամ՝ երկրորդ և 10 անգամ՝ երրորդ տեղում:
Տարվալավագույնմարզիչ Վարուժան Սուքիասյանին կհանձնվի հատուկմրցանակը, պատվոգիր և2միլիոնՀՀդրամդրամականպարգեւ:
2015 թվականի դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը:Քվեարկության վերջնաժակետը դեկտեմեբերի 21-ն էր:
2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 16 մարզչի թեկնածություն,որոնց օգտին քվեարկել է 47 մարդ: Ինչպես հայտնի է, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականների և բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:
Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով: