Սպորտ

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի տղամարդկանց ու կանանց ընտրանիները հաղթանակով են մեկնարկել համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուզբեկական Սամարղանդ քաղաքում մեկնարկած շախմատի համաշխարհային Օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Բարբադոսի թիմի հետ: Ընտրանու կազմում հաղթանակ են տոնել բոլոր շախմատիստները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց թիմը, որը մրցում էր Հոնգ Կոնգի (Չինաստան) ընտրանու հետ, առավելության հասավ 3,5:0,5 հաշվով: 

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում