Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրազիլի Սան Պաուլո քաղաքում ընթացող WTA-250 մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մեկնարկում Ավանեսյանը մրցել է Արգենտինան ներկայացնող Խուլիա Ռիերայի հետ ու մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում առավելության է հասել երկու սեթում՝ 6:2, 6:4 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Ընթացիկ տարվա սկզբում Ավանեսյանը վերսկսեց մարզական կարիերայի մի քանի ամսվա դադարից հետո: Այժմ Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում 155-րդն է: