Սպորտ

Օլիմպիադա-2026. հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականների մրցակիցները երկրորդ տուրում

1 րոպեի ընթերցում

Օլիմպիադա-2026. հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականների մրցակիցները երկրորդ տուրում

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանու մրցակիցը կլինի Շոտլանդիայի հավաքականը, իսկ կանանց հավաքականը կմրցի Սինգապուրի հավաքականի հետ:

Մեկնարկային տուրում թե կանայք, թե տղամարդիկ հաղթել են մրցակիցներին․ տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:

Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով::

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում