Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալիրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքում՝ ՕՖԿ «Բելգրադ»-ում։ 2015 թվականին նա տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս», որի կազմում դարձել է Հունաստանի չեմպիոն:
Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև իսպանական «Մալյորկա»-ում, սերբական «Պարտիզան»-ում, Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Զենիթ»-ում։ «Պարտիզան»-ի կազմում նա երկու անգամ նվաճել է Սերբիայի գավաթը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ երկու անգամ Ռուսաստանի գավաթը: 2015 թվականին Զդելարը Սերբիայի Մ-20 հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:
Կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել նաև Սերբիայի ազգային հավաքականի կազմում:
«Նոա»-ում Սաշա Զդելարը հանդես կգա 16 համարի խաղաշապիկով: