Հասարակական

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում դեկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +5 աստիճան, դեկտեմբերի 24-ին` +4, դեկտեմբերի 25-26-ին` +5, դեկտեմբերի 27-ին` +6 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում