Միջազգային

Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են և կշարունակեն համաձայնության գալ Սիրիայի հարցով. Մարիա Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են և կշարունակեն համաձայնության գալ Սիրիայի հարցով. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և ԱՄՆ-ն որոշիչ դեր են խաղացել Սիրիայի հարցով Նյու Յորքում հանդիպման կազմակերպման գործում` ցույց տալով, որ կարող են պայմանավորվել, երբ կա դրա անհրաժեշտությունը: Երկու երկրները շարունակելու են այդ գործելաոճը նաև ապագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը, որտեղ հավաքվել են 18 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ, ավարտվել է: Կոնֆերանսի ընթացքում համաձայնեցվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը` ուղղված Վիեննայում Սիրիայի հակամարտության վերաբերյալ ընդունած փաստաթղթերում ամրագրված սկզբունքների հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում