1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-ի ցերեկը փոքր-ինչ կնվազի, 22-23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 19-20-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +4 աստիճան, դեկտեմբերի 21-ին` +3, դեկտեմբերի 22-ին` +4, դեկտեմբերի 23-ին` +5 աստիճան: