Հասարակական

Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 12-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-3, 14-ի ցերեկը կնվազի 1-2, արևելյան շրջաններում՝ 3-4 աստիճանով, 15-ի ցերեկն արևելյան շրջաններում նույնքան կբարձրանա, 16-ին ամենուրեք կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 14-15-ին` +6, դեկտեմբերի 16-ին` +4 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում