Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 14-ի ցերեկը և 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 11-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 14-15-ին` +4 աստիճան:
Կարդացեք հոդվածը` Русский