Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 10-13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +7 աստիճան, դեկտեմբերի 14-ին` +5 աստիճան:
Կարդացեք հոդվածը` Русский