Հասարակական

Արամ Ա-ն ՀՀ Նախագահի հետ հեռախոսազրույցում ողջունել է Սահմանադրության փոփոխությունների հաղթանակը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ՀՀ Նախագահի հետ հեռախոսազրույցում ողջունել է Սահմանադրության փոփոխությունների հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն ԿիլիկիոՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ողջունելով Հայաստանում հանրաքվեի արդյունքներով Սահմանադրության փոփոխությունների ընդունումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ «այս կարևոր քայլը պետք է ավելի ամրապնդրի ժողովրդավարությունը, պետք է առիթ ստեղծի ժողովրդին ներկայացնող քաղաքական կուսակցությունների ավելի լայն ու գործուն մասնակցության համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռի հայրենիքին հուզող հիմնահարցերը հավաքական ջանքերով դիմագրավելու հարցում»:

Այս առիթով Արամ Առաջինը վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Հայաստանի անկախության առավել ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերին ու աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում